ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումն ու ընդունումը ներկա փուլում: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնությունը: Համաձայն որի, հարկավոր է սկսել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչեու վերաբերյալ նախագծի քննարկումը: Քոչարյանը նշեց, որ անկախության ճանաչման նախագծի քննարկումը ոչ նպատակահարմար է:
Այսպիսով` կառավարությունը մերժեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի` ԱԺ-ում շրջանառության մեջ դրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:














