Կառավարությունը բացասկան եզրակացություն տվեց դաշնակցական պատգամավորների առաջարկին

3

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային Ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի և Վահան Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած Ընտրական օրենսգրքում և «Ազգային ժողովի կանոնակարգ» ու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթին: Օրենսդրական փաթեթում առաջարկվում է ԱԺ ընտրությունն անցկացնել 100 տոկոս համամասնական ընտրակարգով։ Սակայն կառավարությունը նպատակահարմար չհամարեց նախագծերի փաթեթի ընդունումը և բազմակողմանիորեն հիմնավորեց իր բացասական եզրակացությունը։
Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենքների նախագծերի մեկ փաթեթը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։