Կառավարության շենքի առաջ կրկին բողոքում են

7

Կառավարության շենքի մոտ այս հինգշաբթի ևս բողոքի ակցի էին անցկացնում մահացած զինվորների մայրերը, դալմայի այգիների բնակիչները, կրպակատերերը: Ամենշաբաթյա բողոքի ակցիաները, ինչպես նշում են մասնակիցները, արդյունք չի տալիս: Զինվորների մայրերը արդարադատություն են պահանջում: Ծնողներից մեկը պնդում էր, որ իր որդուն հասցրել են ինքնասպանության, բայց ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում: Դալմայի այգիների բնակիչները պնդում են, որ իրենց ձեռքից ապօրինի են վերցրել հողերը, բարձրագույն ատյաններում ապացուցվել է իրենց իրավացիությունը, սակայն մեր իշխանությունը դա անտեսում է:

Նշենք, որ բողոքի մասնակիցները բազմաթիվ անգամ հանդիպումներ են ունեցել նախագահի, պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ, սակայն սայլը տեղից չի շարժվում: