2013 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կլինի 35 հազար դրամ՝ ներկայիս 32.500-ի փոխարեն։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ի նիստում։
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը նախատեսվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով` հիմք ընդունելով 2013-2015 թթ-ի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2013 թվականի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:














