Կամուրջից իրեն գցել է

13

Հուիլիսի 14-ին ժամը 15.23-ին, Երևան քաղաքի Հրազդանի Մեծ կամուրջից իրեն վայր է գցել քաղաքացի:

Ժամը 15.24-ին դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:

Ժամը 17.08-ին փրկարարների ուժերով Հրազդանի կիրճից դուրս է բերվել 1941թ. ծնված Օլգա Կադձիևայի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը: