Կազանյան հանդիպումը սահմանային դեր կարող է խաղալ

6

Երեք նախագահների հանդիպումը Կազանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում սահմանային դեր է խաղալու: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ.«Մենք ակնկալում ենք, որ Բաքուն ու Երևանը կառուցողական կարձագանքեն Դովիլում Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների մայիսի 26-ին ընդունած հայտարարությանը, որում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ է արվում ցուցաբերել քաղաքական կամք ու ավարտել Հիմնարար սկզբունքների նախագծի քննարկումը Կազանի հանդիպման ընթացքում»: