ԿԸՀ չեն այցելել ՕԵԿ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի պատգամավորները

3

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում ավարտվեց 5-րդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը:

Ներկա են միայն ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից ընտրված պատգամավորները: ՀՀԿ-ից մի քանի պատգամավոր էին բացակայում: ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանի թիմակիցներն ամբողջական կազմով չէին ներկայացել հանձնաժողով: Մասնավորապես բացակայում էին ԲՀԿ առաջնորդը, Գուրգեն Արսենյանը: Օսկանյանը երիտասարդների` Վահան Բաբայանի ու Տիգրան Ուրիխանյանի ուղեկցությամբ ԿԸՀ հասավ այն ժամանակ, երբ բոլորը ստացել էին մանդատները:

ՀԱԿ-ից ու «Ժառանգություն»-ից որևէ մեկն այդպես էլ չներկայացավ: Չէին եկել նաև ՕԵԿ պատգամավորները: ՀՅԴ-ից միայն նորընտիր պատգամվար Արմեն Բաբայանն էր ներկա: