Ծնելիությունը 3.1 տոկոսով նվազել է

2

«Մանե»-ն, «Մելինե»-ն «Մարի»-ն, «Էլեն»-ը և «Նարե»-ն 2011-ի աղջիկների ամենամոդայիկ անուններն են, իսկ Նարեկը, Դավիթը, Գոռը, Հայկն, ու Էրիկը` տղաներինը:

2011 թվականի ծնելիության և մահացության ցուցանիշների համաձայն` 2011 թվականի հունվար-դեկտեմբերի ընթացքում գրանցվել է 43 հազար 447 ծնունդ, ինչը նախորդ տարվա համեմատ 3.1 տոկոսով նվազել է: Մահացել է 28030 մարդ. 2010-ի համեմատ այս ցուցանիշը աճել է 0.4 տոկոսով, այս մասին խոսեց Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը` ներկայացնելով 2011 թվականի ժողովրդագրության ամփոփիչ տվյալները:

2012թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ, կազմել է 3.274.3 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 2.096.0 հազ., իսկ գյուղականը` 1.178.3 հազ. մարդ: Նա նշեց, որ այս ցուցանիշները հիմնված են 2001թ. մարդահամարի տվյալների վրա:

Կույումջյանի խոսքով անցած տարվա ընթացքում 43.447 ծնվածներից 23.160-ը տղաներն են, իսկ 20287-ը` աղջիկները:

Նա տեղեկացրեց, որ հունվար ամսի ավարտին արդեն հայտնի են դառնում ժողովրդագրության նախնական օպերատիվ ցուցանիշները` հավելելով, որ 2011 թվականին անցկացվող մարդահամարի արդյունքները դեռ չի կարող ներկայացնել, քանի որ դրանք կլինեն միայն հոկտեմբերին:

Կույումջյանի փոխանցմամբ` 2011թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի ցուցանիշների ազդեցությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2011թ. տարեսկզբի նկատմամբ աճել է 11.7 հազազրով:

Անցած տարվա ընթացքում 43.447 ծնվածներից 23.160-ը տղաներն են, իսկ 20287-ը` աղջիկները: