Ծխելը > վնասել առողջությանը

14

Բարձր երաժշտություն` անհայտ ու հայտնի երգիչների կատարմամբ, շարժիչի ուժեղ աղմուկ, ծխախոտի քուլաներ, քուլաներ, քուլաներ: Ամենաքիչը այսպիսի պայմաններում շատերն են երթևեկել, երևանյան երթուղայիններով: Իսկ դրանց վարորդների ծխելու երևույթը մեզ մոտ դարձել է իրական աղետ և անտանելի վատ, բայց արդեն սովորույթ: Չնայած հասարակական վայրերում և աշխատավայրերում պասիվ ծխելու ազդեցության կրճատմանն ուղղված տարբեր ծրագրերի, այդուամենայնիվ, կարծես թե քիչ ուշադրություն է դարձվում երթուղային տաքսիներում ծխելուն: Ծիծաղելու, գուցե նաև զարմանալու տեղիք է տալիս ծխախոտը ձեռքին վարորդի թիկունքի հետեւում փակցված հայտարարությունը, որով արգելվում է երթուղայինում ծխելը: “Հարգելի ուղևորներ, “Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին” ՀՀ օրենքն արգելում է ծխելը քաղաքային տրանսպորտում, այդ թվում՝ երթուղային տաքսիում: Պահանջեք վարորդից, որ նա չծխի եւ չվտանգի ձեր առողջությունը”:
“Երևանտրանսի” այս ուղերձը որոշ ժամանակ առաջ պարտադիր փակցված էր բոլոր երթուղային տաքսիներում, իսկ այսօր` ոչ բոլոր երթուղայիններում կարելի է հանդիպել նման զգուշացումների: Չնայած այդ զգուշացումը ոչ մի վարորդ էլ բանի տեղ չի դնում. ծխում են, երբ ուզում են ու ինչքան ուզում են: Հարկ է նկատել, որ այս մասին օրենքը թեև վաղուց ուժի մեջ է, բայց չի գործում, վարորդների անպատժելիությունը ավելի խոցելի է դարձնում ուղևորներին և վնասում առողջությունը:
Շատ էլ թե օրենքում ինչ է գրված.
>,-չգիտես ինչու ու չգիտես թեմայի հետ առնչություն չունեցող հարց է բարձրացնում երթուղային տաքսիներից մեկի վարորդը:
>,- ասում է վարորդ Գագոն:
>,- վարորդ Հենդոյի խորհուրդն է:
>,-ասում է վարպետ Ռաֆոն:
>,-ասում է տիկին Գոհարը:
Չնայած լրագրողական էթիկան թույլ չի տալիս նյութը կազմել միակողմանի, այդուամենայինվ, այս անգամ մեր խմբագրակազմով որոշեցինք, չլսել համապատասխան վերստուգող մարմնի խոսքը, ամպագորգոռ խոստումների ժամանակը կարծես վաղուց անցել է, իսկ իրավիճակը եթե չի վատացել, ապա հաստատ նույնն է մնացել, ուստի հույս ունենք, որ իրավիճակը կշտկվի, կամ գոնե կմոտնենա դրան: Մի բան պարզ ու հստակ, մինչև հետիոտներին չտուգանեցին, անցումներով անցնող չկար. սա որպես ի գիտություն ու որպես ի ապացույց: