Խցիկում՝ քվեաթերթիկի դատարկ ծրար

10

iDitord-ում զետեղված ահազանգերից մեկի՝ 5/8 ընտրատեղամասի քվեարկության խցիկում հայտնաբերվել է մեծամասնական ընտրակարգի քվեաթերթիկի դատարկ ծրար։

Քվեարկողներից մեկը, նկատելով խախտումը, պահանջել է արձանագրություն կազմել, սակայն ընտրական հանձնաժողովը հրաժարվել է՝ նշելով, որ ընդհանուր արձանագրություն կկազմի օրվա վերջում։