Խուրշուդյանը ժխտեց, որ Հովհաննիսյանը մերժել է առաջարկը

10

«ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը նախագահական նստավայրից տարածված հաղորդագրությունը ապատեղեկատվություն է որակել` նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել Սերժ Սարգսյանի առաջարկը. «Մինչեւ երեկ ժամը 6.30-ը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց իր այդ քայլի մասին, նա պատրաստակամություն էր հայտնել հանդիպել Ս. Սարգսյանին՝ ցանկացած վայրում և լսել նրա կողմից արվելիք առաջարկները՝ ուղղված այս քաղաքական ճգնաժամին լուծումներ տալուն: Սակայն մինչև երեկ ժամը 6.30-ը որևէ նման առաջարկ Ս. Սարգսյանի կողմից չի արվել: Այդ է պատճառը, որ հայտնի հանգամանքներից ելնելով՝ գտնվելով հացադուլի մեջ, Րաֆֆի Հովհաննիսյանն այդ առաջարկի կապակցությամբ պատրաստակամություն է հայտնել հանդիպել գործող նախագահին Ազատության հրապարակում»,- հայտարարել է մամուլի քարտուղարը: