Խորհրդարանական համակարգը ժողովրդավարության ամենավատ օրինակն է. Պ. Հայրիկյան

8

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վստահ է, որ կարելի է անցնել հարյուր տոկոս համամասնականին, բայց ոչ խորհրդարանական պետության.

«Հայաստանում խորհրդարանական համակարգի մասին խոսողները, պետք է գիտակցեն, որ դա ժողովրդավարության ամենավատ օրինակն է: Հայաստանն այսօր ըստ էության կիսանախագահական- կիսախորհրդարնական է, սակայն եթե նախագահը չլինի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը, ապա նա խորհրդարնական մեծամասնության կողմից կարող է անտեսվել և արհամարվել, ինչը կատարվում է հարևան Վրաստանում: Այսինքն՝ եթե մենք խոսում են խորհրդարանականին անցնլու մասին, խոսքը գնում է այն մասին, թե վարչապետին ով պետք է նշանակի»: