Խելացնորություն է պարզապես մտածել, որ առաքյալի վրա կարող է 666 լինել. Հոգևորական

36

Նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի հայտարարություններին ի պատասխան, որ Էջմիածնի Մայր տաճարում Բարդուղիմեոս առաքյալի նկարի վրա տեսել է 666 թվերը, Հայր Զաքարիա Բաղումյանը նշեց, որ ուշադրություն չդարձնենք «այս մարդու զառանցանքներին», և այն հարցին, թե իրականում ինչ է պատկերված Բարդուղիմեոս առաքյալի նկարի վրա, հավելեց. «Ամեն դեպքում ոչ 666-ը: Այս պահին Մայր Աթոռում չեմ և չեմ կարող պատկերին նայել: Խելացնորություն է պարզապես մտածել, որ առաքյալի վրա կարող է նման բան պատկերված լինել: Նույն ձևով կարելի է կարդալ 9-ը: Բայց ես ավելի հակված եմ, որ սրանք ճարմադաներ են, որ հագուստի այդ մասերն իրար են միացնում»:

Հիշեցնենք, որ Ստամբուլցյանը Բարդուղիմեոս առաքյալի նկարում, վերջինիս հագուստի կոճակներին 6-եր է արձանագրել: