Լրացուցիչ առաջարկներ են լինելու

10

Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերին լրացուցիչ առաջարկներ են արվելու:
Մեկնաբանելով Կազանի հանդիպումը` նախարարն ասել է, որ ողջունում է Ռուսաստանի նախագահի ջանքերը:
«Սակայն դա արդյունքներ չտվեց, ինչը, իհարկե, ցավալի է: Որքան ինձ հայտնի է, լրացուցիչ առաջարկներ կլինեն, որպեսզի, այնուամենայնիվ, հնարավոր լինի որեւէ համաձայնության հասնել Ղարաբաղյան կարգավորման հարցում»,- ասել է նա: