Լիբիացի 14 դիվանագետներ լքում են Ֆրանսիան

7

Ֆրանսիայի արտգործնախարարն այսօր Լիբիայից եկած 14 դիվանագետներին նոն-գրատա է հայտարարել, և վերջիններս 48 ժամվա ընթացքում պետք է լքեն երկրի տարածքը: Նշենք, որ Ֆրանսիան դադարեցրել է իր դիվանագիտական առաքելությունը Լիբիայում և իր ողջ անձնակազմին ետ է կանչել` Լիբիայում տիրող վտանգավոր իրավիճակի պատճառով:
Ի պատասխան` Լիբիայի ղեկավարությունը նույնպես սառեցրել է դիվանագիտական հարաբերությունները Փարիզի հետ: