ԼՂ հակամարտության լուծումը ուժային ճանապարհով աղետալի կլինի

16

Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նշել է.«Ոչ ոք լրջորեն չի դիտարկում առաջիկա երկու տարիներին ուժային ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հավանականությունը, քանի որ դա աղետալի հետևանքներ կունենա բոլորի համար։

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման վրա ՄԱԿ ԱԽ-ին Ադրբեջանի ոչ մշտական անդամակցության հնարավոր ազդեցությանը, ապա այդ անդամակցությունը կարող է որոշակիորեն ուժեղացնել Բաքվի դիրքերը, քանի որ նա ստանում է ևս մեկ հարթակ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի արծարծման համար։

Բայց քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) հանդիսանում են ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ, ուստիև նրանք կարող են վետո դնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ցանկացած փոփոխության վրա»։