ԼՂ-ի վերաբերյալ հայտարարության համար Վրաստանի խորհրդարանը բացատրություն է պահանջում արտգործնախարարից

8

Վրաստանի խորհրդարանի փոքրամասնությունը վատ է արձագանքել երկրի արտգործնախարար Մայա Պանջիկիձեի Լիտվայում արված այն հայտարարությանը, որ Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Տեղեկացնում է apsny.ge-ն:

Խորհրդարանի փոքրամասնությունը պահանջում է վերջինիս ներկայանալ խորհրարան: Նրանք նախարարից բացատրություն են պահանջում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նրա հայտարարությունների կապակցությամբ:

Պանջիկիձեի այս հայտարարությանը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին որևէ բացատրություն չի տվել, մինչդեռ հունվարի 17-ին Իվանիշվիլին այց է կատաերլու Երևան:

Խորհրդարանի ներկայացուցիչները կարծում են, որ արտգործնախարարի այս հայտարարությունը կխոչընդոտի Իվանիշվիլիի սպասվելիք այցին: