ԼՂՀ հիմնախնդիրը միայն խաղաղ ճանապարհով պետք է լուծվի

7

Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ

Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ քննարկել են տարածաշրջանային հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ: Քլինթոնն ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, եւ որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռք բերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը: