ԼՂՀ հակամարտության լուծումը կարող է անսպասելի լինել

12

«Նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղի համար աղետալի կլինի նրանց համար, ով այս խնդրի հետ առնչություն ունի, և հավանական է, որ միակ, ով կշահի այս իրավիճակում Ռուսաստանն է , ով փորձում է իր նոր իմպերիալական գաղափարները իրականացնել»,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ռազմական քոլեջի դաշտային ուժերի պրոֆեսոր Սթիվեն Բլանկը:

Բլանկը նշում է, որ ինքը անակնկալի չի եկել` տեսնելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում վերջին բանակցությունների անհաջողությունները:

«Այնուամենայնիվ, հետևելով Կովկասի վերջին տենդենցներին, կարելի է եզրակացնել, եթե միջնորդական առաքելության գործունեության մեջ չի զգացվում առաջընթաց, ապա բանակցությունների արդյունքը կարող է անսպասելի լինել»,-ընդգծել է վերլուծաբանը: