Իրանում ինտերնետից օգտվելը գրեթե անհնար է դարձել

6

Իրանում արգելափակել են VPN-ծառայությունների մուտքը, որը թույլ է տալիս օգտատերերին շրջանցել սահմանված ինտերնետային սահմանափակումները: Հայտնում է Reuters-ը:

Իրանի իշխանությունները այս անգամ արգելափակել են Google-ը, Yahoo-ն, ինչպես նաև Skype-ը և Viber համացանցային ծառայությունները:

Համաձայն ՏՏ մասնագետների` VPN-ի միջոցով Իրանում կարողացել են իրականացնել ծածկագրված միացում արտասահմանի մասնավոր ցանցերին: Նրա օգնությամբ օգտատերերը կարող են բացել կայքեր, որոնց մուտքն արգելված է պետականորեն, ինչպես նաև պաշտպանվել իշխանությունների կողմից հետապնդումներից:

Նշենք, որ Իրանում արգելված են Facebook-ն ու Twitter-ը: Բացի այդ, սեպտեմբերին «մահմեդականների անմեղությունը» հակաիսլամիստական ֆիլմի պատճառով արգելափակվել էին նաև YouTube-ն ու Google-ը: Մի քանի ամիս անց, 2012 թվականի դեկտեմբերին, երկրի իշխանությունները ստեղծել են YouTube-ի սեփական անալոգը: