Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները պետք է կարգավորվեն. Ահմադինեժադ

19

«ԻԼՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Նյու Յորքում ամերիկյան համալսարանների մի շարք դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է բարելավվեն:

«Երկու մեծ և հզոր երկրներն արդեն 33 տարի է, ինչ դեմ առ դեմ կանգնած են միմյանց առջև, սակայն ներկայում միջազգային հարաբերություններն այլ պայմաններ են թելադրում: Ես այն անձանցից եմ, ով համոզված է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա իրավիճակը հնարավոր չէ շարունակել, ուստի պետք է այդ իրավիճակը կարգավորվի»,- ասել է Ահմադինեժադը: