Իրանը սպառնացել է Իսրայելին. Սիրիայի վրա հարձակումները անհետևանք չեն մնա

13

Իրանը սպառնացել է Իսրայելին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ տեղակայված ռազմահետազոտական կենտրոնին հարված հասցնելու պատճառով: Շեշտելով, որ եթե Իսրայելը շարունակի իր հարձակումները, ապա պետք է լուրջ հետևենքների սպասի: Տեղեկացնում է PressTV-ին:
Իրանի Աֆրիկյան և արաբական հարցերով նախարար Հոսեյին Ամիր Աբդուլլահիան նշել է, որ այս քայլով ի ցույց է դրվում, որ օտարազգի հովանավորվող զինյալները և Իսրայելը նույն նպատակն են հետապնդում: Նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին կոչ է արել, որ արձագանքի իրավիճակին:
Իրանի բարձրաստիճան պաշտոնյան Իսրայելին խորհուրդ է տվել տարածաշրջանում տեղակայված > հրթիռների վրա այդքան շատ չհիմնվել, քանզի նրանց արդյունավետությունն արդեն երևացել է Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի ժամանակ: