Իսրայելցին Հայաստանից սրբապատկեր էր արտահանում մաքսանենգ ճանապարհով

64

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից, մարտի 25-ին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է սրբապատկերների մաքսանենգ արտահանման փորձ:

ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի պետական սահմանը հատելիս, երկաթգծի Այրում կայարանում կրկնակի զննության է ենթարկվել Իսրայելի քաղաքացի, 63-ամյա Դավիթ Հանոչը, որի արդյունքում նրա ուղեբեռում հայտնաբերվել են չհայտարարագրված 18 սրբապատկերներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: