Իշխանության պատասխանը պատրաստ է

10

Կոալիցիան Կոնգրեսի 87 էջանոց փաստաթղթին ի պատասխան ներկայացրել է 130 էջանոցը: Այդ մասին հայտնել է կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը և հավել. «Դրա բովանդակությունը հանրությանը կներկայացնենք միայն ՀԱԿ-ին ներկայացնելուց հետո»:

Շուրջ 2 ժամ տևած Կոնգրես-կոալիցիա հանդիպումն ավարտվել էր համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված էր. ««Հանդիպման մասնակիցները քննարկել են օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտակայքում Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների ու ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպը և քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումը ուրբաթ օրը և պայմանավորվում ենք նաև առայժմ ձեռնպահ մնալ նշված միջադեպի քննարկման մասին որևէ մեկնաբանություն տալուց»:
Կոնգրես-կոալիցիա հաջորդ հանդիպումը կկայանա ուրբաթ, օգոստոսի 19-ին: