Ինքնաթիռ-ավտոմեքենան արդեն կիրառության մեջ է (Տեսանյութ)

59

ԱՄՆ-ում թույլատրվեց ընդհանուր ճանապարհներին կիրառել Terrafugia Transition-ին` աշխարհում առաջին ավտոմեքենա-ինքնաթիռին: Ինչպես հաղորդում է Terrafugia-ն, ԱՄՆ-ի Ճանապարհային անվտանգության ազգային անվտանգության ծառայությունը թույլատրել է ընկերությանը հետ մնալ որոշ ստանդարտներից, որոնք հաշվի են առնվում ավտոմեքենաների արտադրության ժամանակ և մեքենաների երաշխավորման հարցում: Մասնավորապես, Transition-ին թույլատրվում է կիրառել թեթև պոլիկարբոնատային դիմապակի, ավանդական բազմաշերտի փոխարեն` քաշի թեթևությունը պահպանելու համար է այն կիրառվում: Օրենքը 3 տարի է գործելու Transition-ի համար, որի ընթացքում ընկերությունը պետք է պատրաստի 200 ինքնաթիռ:

Ի դեպ, նշենք, որ մեքենան առաջին անգամ թռիչքի է հանվել 2009թ-ին:
2 տեղանոց ինքնաթիռ -ավտոմեքենա կարող են պատվիրել արդեն հոկտեմբերից 10 հազար դոլար կանխավճարով: Իսկ ինքնաթիռ -ավտոմեքենայի արժեքը 200 հազար դոլար է: Մեքենայի արագությունը 185 կմ/ժ է և կարող է հաղթահարել 740 կմ` օգտագործելով 19 լ վառելիք: