Ինքնաթիռներն իրար են բախվել

7

Ամերիկյան Delta Airlines-ին պատկանող 2 ուղևորափոխադրող ինքնաթիռներ իրար են բախվել բոստոնյան > օդանավակայանի վազքուղիում: Մեկը բոյինգ 767-ն էր, որում 215 մարդ կար և որ պատրաստվում էր թռչել Ամստերդամ, իսկ մյուսում` 74 մարդ և մեկնում էր Հյուսիսային Կարոլինա:
Բախման արդյունքում զոհեր չկան, միայն մեկ ուղևոր է վիրավորվել: Փոքր ինքնաթիռին բավականին մեծ վնաս է հասցվել: