Ինչո՞ւ է ԱՄՆ-ի ներկայացուցիչը խոսում ընդդեմ Հայաստանի

7

Միացյալ Նահանգները կշարունակի աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության միջոցով աջակցել, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության գան` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում, ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Կովկասյան և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Ջաստին Ֆրիդմանը` Հարավային Կովկասի 20-ամյա անկախությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ:

Ֆրիդմանը նաև հայտարարել է , որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է Հայաստանի և Թուրքիայի հաշտության , ինչպես նաև Վրաստանի ինքնիշխանության համար:

ԱՄՆ-ի կառավարությունը Հարավային Կովկասի բոլոր 3 պետությունների ինքնիշխանության համար այնպիսի քաղաքականություն է վարում, որ նրանք կարողանան ապրել խաղաղ, զարգացնել իրենց տնտեսությունը, կազմավորեն դեմոկրատական համակարգ և պաշտպանեն ազատությունը և իրենց քաղաքացիների անձնական ազատությունը, ասել է Ֆրիդմանը:

>:

Ֆրիդմանը նշել է նաև, որ Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի կանոնադրությունը և իբրև թե չի վերադարձնում Ադրբեջանին իր տարածքները: