«Ժառանգություն»-ը ԿԸՀ ներկայացրեց համամասնական ցուցակը

7

«Ժառանգություն» կուսակցությունն իր համամասնական ընտրացուցակը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ներկայացված ցուցակում ընդգրկված են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Համամասնական ցուցակի առաջին 5-յակը գլխավորում են.

1. Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգության» առաջնորդ)
2. Խաչատուր Քոքոբելյան («Ազատ դեմոկրատների» նախագահ)
3. Զարուհի Փոստանջյան («Ժառանգություն»)
4. Ալեքսանդր Արզումանյան («Ազատ դեմոկրատներ», ԱԳ նախկին նախարար)
5. Ռուբեն Հակոբյան («Ժառանգության» փոխնախագահ)

Առաջիկա ընտրություններում «Ժառանգությունը» թեկնածուներ է առաջադրել նաև մեծամասնական ընտրատարածքներում:

Ստեփան Սաֆարյան (թիվ 1 ընտրատարածք)
Զարուհի Փոստանջյան (թիվ 4 ընտրատարածք)
Արմեն Մարտիրոսյան (թիվ 6 ընտրատարածք)
Ռուբեն Հակոբյան (թիվ 9 ընտրատարածք)
Անահիտ Բախշյան (թիվ 12 ընտրատարածք)
Ռոբերտ Շահբազյան (թիվ 20 ընտրատարածք)
Գագիկ Մարգարյան (թիվ 21 ընտրատարածք)
Գառնիկ Սահակյան (թիվ 30 ընտրատարածք)

«Ազատ դեմոկրատներից» մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չեն առաջադրվել: