«Ժառանգությունն» առաջարկում է` արտերկրում ապրողներն ընտրելու իրավունք ունենան

8

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայության հաղորդմամբ` խմբակցության պատգամավորներն Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է համապետական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ընձեռել նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող կամ բնակվող ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին: