Թուրքիան քավության նոխազ չէ. Էրդողան

9

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեի` երկրի դատական համակարգի վերաբերյալ հնչեցրած քննադատությունը շարունակում է արձագանքներ ստանալ: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիկիարդոնեի քննադատությունն անընդունելի է համարել: Գրում է PressTV-ին:

«Ոչ ոք չպետք է շփոթի մեր համբերությունը, հանդուրժողականությունը և ընկերասիրությունը մեկ այլ բանի հետ: Թուրքիան որևէ մեկի քավության նոխազ չէ կամ երկիր, որը թույլ կտա ուրիշներին միջամտել իր ներքին գործերին կամ օրենսդիր, դատական և գործադիր համակարգերին: Եվ, անկասկած, Թուրքիան այն երկիրը չէ, որը թույլ կտա ուրիշներին թելադրել իր արտաքին քաղաքականությունը»,- հայտարարել է Էրդողանը:

Նշենք, որ Ռիկիարդոնեն, մասնավորապես, նշել էր, թե հաճախ ընդդիմադիրներ և լրագրողներ են ձերբակալվում առանց հիմնավորված պարզաբանումների: