Թուրքիան Ադրբեջանի հետ ուս ուսի կպայքարի

14

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նոր նավթամշակման գործարանի հիմնարկեքի արարողության ժամանակ ելույթ է ունեցել` նշելով, որ Թուրքիան Ադրբեջանի հետ նույն հայցքներն ունի ինչպես Կիպրոսի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հարցում: «Թուրքիան Ադրբեջանի հետ ուս ուսի տված կպայքարենք մինչև Ղարաբաղը բռնազավթումը ավարտվի»,- նշել է Էրդողանը:

Ինչպես տեղեկացնոմ է «Հուրիյեթ» պարբերականը, Էրդողանը ադրբեջանցիներին իր եղբայրն է համարել և շեշտել, որ գրավված ղարաբաղը տխրեցնում է թուրքերին այնպես, ինչպես եղբայր ադրբեջանցիներին: