Թուրքիայի տարածքում Patriot-ների տեղակայումը կավարտվի փետրվարին

7

ՆԱՏՕ-ն հայտարարություն է տարածել, որ Թուրքիայի տարածքում Patriot զենիթահրթիռային համալիրների տեղակայումն ավարտվելու է փետրվարի կեսերին: Գործընթացը կավարտվի, որբ մարտական հերթապահության բերվի ԱՄՆ-ից ուղարկված ԶՀՀ երկու մարտկոցներից երկրորդը: Տեղեկացնում է Ria.ru-ն:

Հիշեցնենք, որ 2012 թվականի նոյեմբերին Թուրքիան պաշտոնապես դիմել էր ՆԱՏՕ-ին՝ իր երկրի տարածքում ԶՀՀ-ներ տեղակայելու խնդրանքով: