Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է հայ-թուրքական հարաբերությունների հարցում. Էրդողան

9

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երեկվա չորրորդ համագումարում հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերություններում իրենց դիրքորոշումն անփոփոխ է: Տեղեկացնում է APA-ն:

«Քանի դեռ չի վերականգնվել մեր ադրբեջանցի եղբայրների իրավունքները, մեր դիրքորոշումը չի փոխվի: Անկարայի և Երևանի միջև չի լինի որևէ քաղաքական, տնտեսական և դիվանագիտական կապ: Մենք մշտապես կգտնվենք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին: Ոչ ոք չի կարող մեզ խանգարել այդ հարցում»: