Թուրքերն ու ադրբեջանցիները Բայդենի համար դժոխքի չափ ձանձրալի են

5

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը թուրքերին ու ադրբեջանցիներին անվանել է դժոխքի չափ ձանձրալի լսարան: Վերջինս այս եզրահանգմանն է եկել Միացյալ Նահանգներում բնակվող 200 թուրքերի և ադրբեջանցիների հետ համատեղ նախաճաշի ընթացքում:

«Կարծում եմ, ինչ որ ես հիմա փորձում եմ ասել, առանց ձեզ երկար ժամանակ նախաճաշից կտրելու…. և դուք անտանելի ձանձրալի եք… ես պետք է ավելացնեմ, որ…ամենահիմար լսարանը, որի հետ ես երբևէ զրուցել եմ: Հենց այստեղ նստած ինձ վրա եք նայում` ձևացնելով` իբր ինձ սիրում եք», – իր խոսքում նշել է փոխնախագահ Բայդենը: Այս մասին գրում է ABC News-ը:

Հանդիպումը եղել է Վաշինգտոնում առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահ Բարաք Օբամայի ընտրարշավին գումար հանգանակելու նպատակով:

Սպիտակ Տանը հավատարմագրված լրագրողները հայտնում են, որ նախաճաշին մասնակցությունը մեկ անձի համար արժեցել է 2500 ԱՄՆ դոլար:

Բայդենը անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հարաբերություններին Թուրքիայի և Ադրբեջանի հետ, սակայն խոսքն ավարտել է նշելով, որ ստիպված է ավարտել իր ելույթը, «որովհետև ձանձրացնում է ներկաներին այնքան, որքան նրանք արդեն ձանձրացրել են իրեն»: