Հռիփսիմեն` Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ է, ստամոքսի ուժեղ ցավ և աղիների խնդիր ունի 2 օր շարունակ: Պարզվում է, որ այդ վարչական շրջանում թունավորման դեպքեր են արձանագրվել, այն էլ` խմելու ջրից: Խմելու ջրի խառնաշփոթ սկսվել էր դեռևս 4 օր առաջ. >,-ասում է Նուբարաշենի բնակչուհի Գոհարը:
Դեպքից 2 օր անց բնակիչներին զգուշացումներ են եղել, որ ջուրն օգտագործեն միայն եռացնելուց հետո:
Իսկ > ընկերության աշխատակիցը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, մեկնաբանելով, որ ինքն իրավասու չէ, լրատվամիջոցներին ինֆորմացիա տալ, միայն ասաց, որ Նուբարաշենում և հարակից գյուղերում խնդիրն իսկապես առկա է: Պարզվում է` գետի հունը բարձրացել է, Գառնու պոմպակայանի սարքավորումները քշել, իսկ խմելու ջրին խառնվել է ոչ պիտանի ջուր:
Ի դեպ, նշենք, որ Նուբարաշենի փողոցներում տնետուն անցնում են բժիշկները և թունավորվածներին օգնություն են առաջարկում:













