Թո՛ղ 2013-ը հայ ազգի համար հաղթանակների ու վերելքների տարի լինի

21

Մեկ տարի էլ անցավ: Անկախ Հայաստանը թևակոխեց 2013: Իհարկե, 2012թվից անպակաս էին բեկումները, բուռն քննարկումները և քաղաքական ու սոցիալական կյանքի վայրիվերումները: Եղան հիասթափություններ, վայրէջքներ ու վերելքներ բոլոր ասպարեզներում: Քաղաքական կյանքում կարևորվեց 2012-ի խորհրդարանական ընտրությունները, նախագահի ընտրությունների նախընտրական շրջանը, թեկնածուների բազմազանությունն ու սակավությունը: Այս բոլորն այլևս անցյալում են: Այժմ հույսով, փոքր-ինչ շփոթմունքով ու հուզմունքով սպասում ենք հաջորդ տարվան: Իրականում բոլոր հույսերը ծնվւմ են հենց այսօր, դժվարը նրանց մինչև վերջ նպատակին հասցնելն է: > լրատվականը բոլորիդ մաղթում է փափագած նպատակների իրականացում: Իսկ հայ ազգին իրական ազատ ու անկախ Հայաստան: Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծում և տնտեսական վերելքներ: Հայ մարդուն մաղթում ենք, որ բարձրացնի իր ինքնագնահատականը՝ հասկանալով իրական հայ լինելու արժեքը:
Շնորհավոր Ամանոր: