Թշնամու գնդակից Այգեպարի բնակիչը վիրավորում է ստացել

8

Ադրբեջանական կողմից իրականացված կրակահերթի արդյունքում Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ է վիրավորվել: Հայտնում են պաշտպանության նախարարի մամուլո ծառայությունից:

Հայտնում են, որ փետրվարի 20-ին, ընդհանուր առմամբ, հակառակորդն այդքան էլ ակտիվ չի եղել, և Այգեպարի վիրավորված բնակչի կյանքին վտանգ չի սպառնում, վերջինս թշնամու գնդակից ձեռքի թեթև վնասվածք է ստացել: