Թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր ընտրվեց ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը

9

Դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում կայացած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների պաշտոնական արդյունքները:

ԿՀԸ-ի փոխանցմամբ՝ Ավանն ու Նոր Նորք վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում հաղթել է ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը:

Առաջադրված երեք թեկնածուների արդյունքները հետևյալն են՝ Պետրոսյան Էդուարդ Արտավազդի (ինքնառաջադրված)՝ 461 ձայն, Սարգսյան Ռոբերտ Գուրգենի (ՀՀԿ)՝ 18 805 ձայն, Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի («Ժառանգություն» կուսակցություն)՝ 3 680 ձայն: