«Թել են մանում» որմնանկարը պատից անջատում են

25

Գյումրու «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարի պատից անջատման աշխատանքներն են ընթանում, որից հետո որմնանկարը նախատեսվում է տեղափոխել Երևան, սակայն մի խումբ գյումրեցիներ, այդ թվում` քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ և լրագրողներ փորձում են ևս մեկ քայլ անել որմնանկարները Գյումրիից տեղափոխումը թույլ չտալու համար:

«Շիրակ» կենտրոն ՀԿ-ն ահազանգ է հնչեցրել ու կոչ անում բոլոր գյումրեցիներին, այս պահին, գնալ «Գալվանոմետր» գործարան և թույլ չտալ որմնանկարները Գյումրիից տեղափոխել: