Թանգարանային գիշերը` մայիսի 19-ին

8

Մայիսի 19–ին կանցկացվի Թանգարանային գիշերը` «Գիրը փոփոխվող աշխարհում» խորագրով։

Սարյանի տուն-թանգարանում Թանգարանային գիշերը տեղի է ունենալու «Մ. Սարյան:Նամակներ (1929-1954)» 2-րդ հատորի շնորհանդեսը: Ինչպես նաև լինելու է «Սարյանը և գիրքը» ցուցադրություն, որի ժամանակ ցուցադրվելու են Սարյանի նկարազարդած և ձևավորած գրքերը, «Գրառումներ իմ կյանքից» գրքի ձեռագրերը, տարբեր լեզուներով տպագրված հրատարակությունները:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հայտարարել է «Գայանե» բալետի տարի և Թանգարանային գիշերվա ընթացքում այստեղ տիրելու է բալետային ոգին։

Առաջին անգամ Թանգարանային գիշերը կազմակերպվել է 1997 թ-ի հունվարին` Բեռլինում: Ողջ աշխարհում այն տեղի է ունենում մայիսի 18-ի`Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: Ակցիան սկիզբ է առել Փարիզում 2001 թ. և լայն տարածում է ստացել ողջ Եվրոպայում: Միջոցառման ընթացքում թանգարանների մուտքը ողջ գիշեր անվճար է: