Թամամյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ

4

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը այսօր երակարացվել է երկու ամսով` Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:
Նշենք, որ Թամամյանը կալանավորվել է մարտի 24-ին: Նրա նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով`«պաշտոնական դիրքի չարաշահում»: Այս քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում նախորդ տարվա մայիսի 12-ին հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության գործի նախաքննության ընթացքում իրավապահ մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու փաստի առթիվ: