Էներգետիկայի նախարարությունում հրդեհ

6

Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության Հրապարակում` Կառավարական տան 2-րդ մասնաշենքում, հրդեհ է բռնկվել: Պարզվել է, որ այրվում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի կառավարման բաժնի պետի աշխատասենյակի պատը և գրապահարանը թղթերով՝ 3 քմ մակերեսով, հատակը, 0.5 քմ, աթոռ, ջերմահարվել են մոնիտորներ, օդորակիչ և սեղան: