Զ. Փոստանջյան.«Բանաձևի մեջ կան կետեր, որ ճիշտ չեն»

8

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի այսօրվա ընդունած նախագծի մասին խոսելով նշել է, որ բանաձի մեջ կան նաև հակասություններ: Նշենք, որ ԵԽԽՎ-ն իր այդ նախագծով մարտի 1-ի գործը համարում է փակված:
-Տիկին Փոստանջյան, ի՞նչ կասեք ԵԽԽՎ-ի տարածած այն բանաձևի նախագծի մասին, որտեղ ասվում է, որ 2008-ի մարտյան դեպքերը կարելի է փակված համարել:
-Ես համամիտ չեմ:Համամիտ չեմ նաև համազեկուցողների կարծիքի հետ: Այնտեղ կան կետեր, որոնք ճիշտ չեն: Բանաձի մեջ կան նաև հակասություններ: Մեր կուսակցությունը հանդես կգա հայտարությամբ, և մենք մանրամասն կնշենք այդ կետերի մասին:
-Կարո՞ղ եք ասել, որն է այն հիմքը, որի վրա հիմնված է այդ նախագիծը:
-Բուն հիմքը մեր վարքագիծն է` ողջ մեր հասարակության վարքագիծն է, այդ թվում` որոշ խմբերի, որոնք նախաձեռնեցին երկխոսություն ու մենք հիմա քաղում ենք դրա պտուղները:
-Բայց նախագիծը հրապարկվել է երկխոսության դադարեցումից հետո:
-Եթե այսօր այսպիսի վարքագիծ են դրսևորում, վաղը` այլ, եթե կան սկզբունքային հարցեր, որոնք աններելի են և դրանց լուծման առաջընթաց չենք կարող արձանագրել ու եթե համաձայնվում ես, որ կարելի է երկխոսել ու գնալ առաջ` չլուծելով այդ խնդիրենրը, ապա դադարեցնելը կամ չդադարեցնելը ոչ մի կապ չունի:
-Ի՞նչ կասեք այն կետի մասին, որտեղ ասվում է նոր հետաքննության մասին, որոնք նոր են սկսվել:
-Առաջին հերթին ոչ մի նոր հետաքննություն էլ չկա, նոր նախաքննություն չի նախաձեռնվել նոր մարմնի կողմից:Այն մարմինը, որն այս պահին հետաքննություն է իրականցնում, բացարկներ են հայտնվել են տուժողի իրավահաջորդների կողմից, բայց չեն ընդունվել:Հետևաբար մյուս մարմինն է շարունակում քննել գործը: 4 տարի է այդպես են ասում, որպեսզի հնարավորինս կոծկեն հանցագործները:
-Իսկ գուցե ԵԽԽՎ ապատեղեկատվությո՞ւն է հասնում:
-Ո’չ, միանշանակ ոչ:ԵԽԽՎ-ի բոլոր պաշտոնյաները շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում ՀՀ-ում: Նրանք մեկ անգամ չէ, որ այցելել են Հայաստան, նրանց իրազեկումը միայն այցերով չի սահմանափակվում, այլ` տարբեր այլ զեկույցներով ևս: