Զուրաբյանը ուրախացել է Քոչարյանի խոսքերից

8

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին. «Որպես Հաագայի դատարանում ամբաստանյալի վերջին խոսք, շատ լավն էր: Շատ դրական եմ գնահատում Քոչարյանի հայտարարությունները, երեւում է, որ նա փորձում է արդարանալ մարտի 1-ի ոճրագործության համար, փորձում է համոզել, որ ինքը չէ պատասխանատու ոճրագործության համար: Սա լավ է նրանով, որ ինքն էլ է հասկանում, որ ոչ միայն մարտի 1-ի էջը փակված չէ, այլեւ հանցագործության պատասխանատուների շուրջը օղակը նեղանում է»: