Զինվորի մահվան առթիվ Քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

27

ԼՂՀ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում փետրվարի 21-ին տեղի է ունեցած արտակարգ միջադեպի հետևանքով ժամկետային զինծառայող Կարեն Արծվիկի Հակոբյանի մահվան փաստի կապակցությամբ ՊՆ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:Հայտնում են ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնից: 21-ամյա զինծառայող Կարեն Հակոբյանը Հրազդան քաղաքի բնակիչ է:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քր. Օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի` «ինքնասպանության հասցնելը» հատկանիշներով: