Զինվորը զինվորին մահացու վիրավորել է

9

26.01.2013թ., ժամը 23:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, N զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Յուրի Հրայրի Գարեգինյանը մարտական դիրքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ Արտակ Գրիգորիի Գալստյանին:

Հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Կատարվում է հետաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արտակ Գրիգորիի Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: