Զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրվի միատեսակ արտոնություններ

9

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ բժշկական սպասարկման և բնակարանային ապահովվածության արտոնությունների կիրառման ժամանակ կապահովվի օրենքի դրույթների միատեսակությունը։

Կառավարության հավանությունն է ստացել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել թմրամոլությամբ հիվանդ անձանց համար առանձին տեսակների մասնագիտական գործունեության սահմանափակման ցանկը ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթը։

Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։