Զենիթային ռադարների նոր համակարգ Իրանում

11

Իրանի զինվորական պաշտոնյա Մուհամադ Ալեվին հայտարարել է, որ երկիրը մեծ ներուժ ունի զենիթային ռադարների ոլորտում, և ասել է, որ Իրանը մտադիր է արտադրել ռադարային այնպիսի համակարգ, որը կկարողանա ճանաչել ռադարից խուսափող ամեն տիպի ինքնաթիռներ: Պաշտոնյան նշել է, որ իրենք անցած 3 տասնամյակների ընթացքում մեծ փորձ են ձեռք բերել այս ոլորտում սկսած Իսլամական հեղափոխությունից և հիմա էլ տարածաշրջանում մեծ ներուժ ունեն: Ալեվին հավելել է, որ Իրանը արդեն իսկ ունի նոր հզոր զենքեր, ինչպես նաև թևավոր հրթիռներ և պատրաստ է դիմակայել թշնամու ցանկացած հարձակմանը: