Զատուլին. Իմ կարծիքով անհնար է, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս կազմի

6

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլիը անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտությանը, շեշտելով, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված է, այդ իսկ պատճառով էլ ռազմական գործողություններ չեն սկսվում: «Եռակողմ հանդիպումները կազմակերպվում են հենց ՌԴ ջանքերով: Ադրբեջանն ակնհայտորեն ցանկանում է, որպեսզի միջնորդ երկրներն առաջ տանեն իրեն ձեռնտու դրույթները, սակայն դա նրան չի հաջողվում:

Ժամանակն է, որ Ադրբեջանը հնարավորինս քիչ զգացմունքայնություն ցուցաբերի հակամարտության կարգավորման հարցում: Որոշ մարդկանց պերսոնա նոն գրադա հայտարարելով՝ նա հարցին չի օգնում: Գիտեմ, որ Պուտինը լավ է հասկանում ԼՂ հարցը, իմաստուն քաղաքական գործիչ է, և գուցե շատերը չէին ցանկանա, որ նա կրկին իշխանության գար: Քննարկվում են համագործակցության մի շարք նախագծեր՝ օրինակ՝ ռուսական տիեզերանավով հայ տիեզերագնացի թռիչքի կազմակերպումը և այլն»:

Զատուլինը համոզմունք հայտնեց, որ . «Հակամարտող կողմերը պետք է փոխզիջումների գնան: Իմ կարծիքով՝ անհնար է, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս կազմի, որքան էլ հայտնած այս մտքի համար Ադրբեջանում նեղանան ինձնից: Ակնհայտ է, որ հայ ժողովուրդը կանգնած է Լեռնային Ղարաբաղի համար, հայկական կողմը երբեք չի զիջի ԼՂՀ-ն: Իսկ մինչ այդ պետք է պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասաց նա: