«ԶԻԼ-130» -ը ընկել է ձորը

7

Օգոստոսի 4-ին, ժամը 12.25-ի սահմաններում, 44-ամյա Գրիգոր Հ.-ի վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 114-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորը: Վարորդը և ուղևորը` 39-ամյա Արարատ Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի հիվանդանոց:
Կատարվում է քննություն: